ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հերթական ապառիկ վարկը ձևակերպել 1% զեղչով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բոլոր իր վարկառուներին, որոնք նախկինում ձեռք են բերել ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով և բարեխղճորեն սպասարկել են ինչպես ապառիկ վարկը, այնպես էլ Բանկում ունեցած այլ վարկերը, այսուհետև ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հերթական ապառիկ վարկը յուրաքանչյուր խանութում գործող տոկոսադրույքից 1% զեղչով: Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե հաճախորդը համապատասխանում է Բանկի պահանջներին, ապա նա ոչ միայն կստանա արտոնյալ տոկոսադրույք, այլև վերջինիս վարկային հայտի հաստատման գործընթացը կտևի ընդամենը 1 րոպե:
Արտոնյալ պայմաններով և արագ վարկ ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ցանկացած խանութներից մեկը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 690 վաճառակետ Հայաստանի ողջ տարածքում և մտնում է այդ շուկայի առաջատարների թվի մեջ:
Վարկի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայքը:
Բանկի հետ համագործակցող խանութների ցանկը տեղադրված է www.vtb.am կայքի «Սպառողական վարկեր» բաժնում (http://vtb.am/retail/credits/consumercredit/ARM_POS.PDF) :