
Կոմանդոս. Եթե պատերազմ սկսվի, նրանք տանուլ կտան
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ չպետք է սպասել Ադրբեջանի հարձակմանը և պատասխանել դրան, այլ պետք է նախազգուշական հարձակում գործել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա իր այս դիրքորոշումը հիմնավորեց այն բացատրմամբ, որ դա զսպող դեր կունենա:
Միևնույն ժամանակ, Կոմանդոսը նկատեց, որ ինքը չի առաջարկում ռազմական գործողություններ ու պատերազմ սկսել, «բայց ռազմական օրենք է չսպասելը»:
Հարցին՝ Սոչիի հարաբերական անդորրից հետո որքա՞ն երկար կշարունակվի այս իրավիճակը, նա պատասխանեց. «Նախապես պատասրատված սցենար էր: Հետագայում լարվածությունը կավելանա, Ադրբեջանը շարունակելու է մեզ պահել լարվածության մեջ»:
Անդրադառնալով վերջին իրադարձություններին, Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ դրանք փաստեցին այն մասին, որ Ալիևի խորհրդականները ռազմական գործում անգրագետ են ու գրեթե ոչինչ չեն հասկանում. «Եթե պատերազմ սկսվի, նրանք տանուլ կտան»: