Հաստատվել են հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար:
ԿԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ համաձայն հրամանի՝ ծրագրերը փորձարկելու են Հայաստանի Հանրապետության հետևյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝
1) Երևանի N 11 հիմնական դպրոց
2) Երևանի N 20 հիմնական դպրոց
3) Երևանի N 52 հիմնական դպրոց
4) Երևանի N 92 հիմնական դպրոց
5) Երևանի N 131 հիմնական դպրոց
6) Երևանի N 150 հիմնական դպրոց
7) Երևանի N 162 հիմնական դպրոց
8) Երևանի N 200 հիմնական դպրոց
9) ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյանի N 2 հիմնական դպրոց
10) ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիրի N 5 հիմնական դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան