Պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ. ԲՀԿ-ն ԱԳ նախարարի՝ Թուրքիա այցելության մասին
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը։ Նիստը քննարկել է՝ ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության անելիքները, օրենսդրական նախաձեռնությունների օրակարգը: Այս մասին հայտնում է ԲՀԿ լրատվական ծառայությունը:
Խորհրդատվական ի ընթացքում անդրադարձ է եղել իշխանությունների կայացրած՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշմանը։
«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական, քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկները, սահմադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները, հաստատվել է կուսակցության ներկայացուցիչների, ԲՀԿ պատգամավորների մարզային այցելությունների ժամանակացույցը: