Երևանի նախին քաղաքապետը ռեստորան է կառուցում Ստեփանակերտում. «Հայկական Ժամանակ»
Երևանի նախին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն է, նոր ռեստորանային համալիրի շինարարության է լծվել: Այս անգամ, սակայն, համալիրը կառուցվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, քաղաքի հենց կենտրոնում գործող «Արմենիա» հյուրանոցի հարևանությամբ. այս պահին էլ շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Հիշեցնենք, մինչ այդ Կարեն Կարապետյանը հաջողությամբ ավարտին էր հասցրել «Ֆլորենցիա» ռեստորանի շինարարությունը, որի ճոխությանը նոր կառուցվողը, կարծես թե, չի զիջելու»,-հավելել է թերթը: