Կոալիցիա մտնելու դեպքում ՀՅԴ-ն ակնկալում է երեք նախարարական պորտֆել. «Իրավունք»
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների, տեղի են ունենում ստվերային բանակցություններ իշխանությունների հետ` կրկին կոալիցիա վերադառնալու վերաբերյալ: Այժմ էլ թերթի աղբյուրը հաղորդել է լրացուցիչ մանրամասներ:
Այսպես, դաշնակներն ակնկալում են մինչև երեք նախարարական պորտֆել, իսկ ինչ վերաբերում է կոալիցիա վերադառնալու հիմնավորմանը, ապա գլխավոր փաստարկը լինելու է ՀՅԴ-ի վճռորոշ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումներին, որն, անպայման, պետք է պսակվի կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով»: