Դադարեցվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորությունները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի օգոստոսի 19-ի առաջարկությունը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի լիազորությունները 2014 թվականի օգոստոսի 23-ից համարել դադարած»,- նշված է նախագահի հրամանագրում:
Էդվարդ Մանուկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ էր նշանակվել 1999 թվականին:
Այս տարի Է.Մանուկյանը դարձել է 65 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում