Որոտանի արոտավայրերն ամբողջությամբ այրվել են, կրակը հասել է անտառին
Գորիսի Որոտան գյուղի արոտավայրերն ամբողջությամբ այրվել են: Կրակը հասել ու վնասել է անտառը: Բարձրադիր տեղանքի պատճառով հրշեջները չեն կարողացել կրակի դեմ տեխնիկա դուրս բերել: Ողջ գիշեր մոտ վեց տասնյակ գյուղացիների ու հրշեջների պայքարը տվել է իր արդյունքը:
«Երկու ժամ առաջ եմ եկել, պառկել եմ հանգստանալու: Ստացվեց հանգցնել: Անտառին հասավ, բայց չգիտեմ ինչքան է վառվել: Փառք աստծո, ոչ մեկի ոչ մի բան չի եղել, բոլորս ողջ ենք ու առողջ»,-Panorama.am-ին ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը:
Խոշորամասշտաբ հրդեհի պատճառը հայտնի չէ, գյուղապետը միայն ենթադրություններ է անում. Ներքևում գերեզմանոցն է, գուցե այնտեղի կրակն է արոտավայր հասել, կամ էլ ինչ-որ մեկն անփութորեն ծխախոտն է չորացած խոտի վրա նետել:
Կրակը հանգցնելու հաջողության մասին խոսելիս գյուղապետը գովում է փրկարարների գաղափարը. «Շատ լավ գաղափար էր: Օգնեց: Կրակի ուղղությունը կարողացան փոխել, չթողեցին կրակը գյուղը մտնի: Ես զարմացած եմ»:
Առանց արածելու տարածքի մնացած անասունները պետք է բավարարվեն գյուղի տարածքում մնացած խոտով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները