Յուրի Վարդանյանի որդու համար դատախազը 4.5 տարի է պահանջում. «Առավոտ»
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գարիկ Դանիելյանի մեղադրական ճառի ընթերցումից հետո պաշտոնական ճառով է հանդես եկել փաստաբան Վահան Հայրապետյանը: Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների մաքսանենգության և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար:
«Առավոտ»-ի փոխանցմամբ, դատախազը միջնորդել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտելով ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքը բռնագրավել և 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Իսկ երկու հոդվածների համակցությամբ՝ վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ազատազրկում՝ հաշվի առնելով նաև անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը: