59 տարի առաջ այս օրը ստեղծվել է Գինեսի ռեկորդների գիրքը
1955 թվականի օգոստոսի 27-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրատարակվել է Գինեսի ռեկորդների գիրքը` դառնալով տարվա բեսթսելեր:
Այժմ գիրքը ամեն տարի հրատարակվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ 23 լեզուներով: 2005 թվականին վաճառվել է գրքի 100 մլն օրինակ: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գոյության 59 տարիներին գրքում նաև ներառվել են բազմաթիվ քաղաքական ոլորտի ռեկորդներ: Օրինակ՝ աշխարհի ամենաերիտասարդ նախագահը՝ Կիմ Չեն Ինը: Հյուսիսային Կորեայի առաջնորդի երրորդ որդին, ով 2011-ի դեկտեմբերի 17-ին հոր մահից հետո պաշտոնապես համարվել է նրա իրավահաջորդը: Նրա իսկական տարիքն անհայտ է: Նրա ծննդյան օրվա տարբեր տվյալներ են նշվում՝ 1982, 1983 կամ 1984-ի հունվարի ութ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները