Ծառուկյանի խոսնակը՝ քառյակի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին. «Իրավունք»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ եթե անհրաժեշտություն լինի, քառյակի առաջնորդները կհանդիպեն. «Կարծում եմ` նման հանդիպման անհրաժեշտություն կառաջանա»:
Արդյոք դրա անհրաժեշտությունը այս պահին տեսնո՞ւմ է Գագիկ Ծառուկյանը, եթե այո, ապա որտեղ և ի՞նչ ֆորմատով` «Իրավունք»-ը փորձել է ճշտել ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, ով փոխանցել է, որ իրենց կուսակցության առաջնորդը ցանկացած պահի պատրաստ է գործընկեր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպել, որոնց հետ ունի բարեկամական հարաբերություններ. «Չորս առաջնորդների հանդիպման անցկացման համար Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ խոչընդոտ չկա»,-ըստ թերթի ասել է Ի.Տոնոյանը: