«Հանրապետությունում ունենք հսկայական ծավալներով կուտակված դեղձ, իսկ արտահանումն ուշացած է» (տեսանյութ)
Ռուսական շուկա մտնելու հնարավորությունը մենք ոչ մի կերպ չպիտի կորցնենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսական ապրանքներով Հայաստանի՝ ռուսական շուկա մտնելու մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Գյուղմթերքների արտահանումը Ռուսաստան այս տարի գրեթե կրկնապակվելու է, որով էլ մեր տեղը այդ շուկայում կամրապնդենք»,-նշեց Խաչատրյանն՝ ավելացնելով, որ գյուղանախարարությունը պետք է էժան վարկեր տրամադրի գյուղացիներին, որպեսզի նրանք կարողանան տնտեսությունը զարգացնել:
ՀՀկ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական գոտին մտնելը նույնպես մեծ հնարավորություններ կտա գյուղմթերքի արտահանմանը:
«Գյուղացիներն իրենց ստացած բերքը չեն կարողանում իրացնել, հանրապետությունում այսօր ունենք հսկայական ծավալներով կուտակված դեղձ, սակայն շուկան սահմանափակ է, պահածոյացնող գործարաններն էլ մթերում են հնարավորության սահմաններում։ Ռուսական պատժամիջոցները նույնպես չեն կարող օգնել գյուղացիներին, քանի որ դեղձի արտահանման մասին խոսելն արդեն ուշ է»,-ասաց Ալեքսանյանը։
Լյովա Խաչատրյանն էլ ավելացրեց, որ ռազմավարական ծրագիր պետք է մշակվի. «Գյուղատնտեսությունը մենակ բերքը հավաքելը չէ, այլ աճեցնելը, ջրելը»:
Ըստ նրա, այն որ Ռուսաստանն այսօր սանկցիաների տակ է, պետք է պարզապես օգտվել այդ իրավիճակից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները