Ն.Նազարբաև. ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության հարցը նախատեսվում է լուծել հոկտեմբերի 10-ին
Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալու են բանակցություններ, որոնց շրջանակներում նախատեսվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը: Այս մասին նախօրեին Մինսկում՝ Ուկրաինայի հարցով ԵՏՄ-ի, Ուկրաինայի և Եվրամիության անդամների մասնակցությամբ կայացած գագաթաժողովից հետո ղազախստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև: Այս մասին գրում է tengrinews.kz կայքը:
Նա տեղեկացրել է, որ գագաթաժողովի շրջանակներում ԵՏՄ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ-ի ղեկավարներն առանձին հանդիպում են ունեցել ու նման որոշում կայացրել: