Հայկ Կյուրեղյանի փաստաբանը դատարանի որոշում դրական է գնահատում
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի խախտված իրավունքները դատարանի որոշմամբ վերացվել են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Կյուրեղյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել էր: Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ»:
Արա Զաքարյանը միջնորդություն էր ներկայացրել վերացնել Հ. Կյուրեղյանի հետ տեսակցությունների արգելանքը, տրամադրել փորձաքննությունների եզրակացությունների պատճենները:
«Իհարկե, դատարանի որոշումը գնահատում եմ դրական: Այդ որոշման հիման վրա, նախքաննական մարմինը պարտավորվել է վերացնել Հայկ Կյուրեղյանի իրավունքները խախտող դատական ակտերը: Մասնավորապես, պետք է տրամադրի փաստաթղթերի պատճեներ, որոնք նախկինում կամայակոներն հրաժարվում էր տրամադրել, վերացնել տեսակցության վրա դրված արգելանքը: Դատարանը հաստատել է, որ յուրաքանչյուր որոշում, որը կայացնում է քննչական մարմինը և որը սահմանափակում է կողմի իրավունքը, քննչական մարմինը պարտավոր է որոշման օրինակը տրամադրել կողմին, որպեսզի վերջինս կարողանա այն վիճակել»:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկ Կյուրեղյանը հաղորդել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են. Հարուցվել է քրգործ
Դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը կալանավորվել է
Հայկ Կյուրեղյանը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել. Ավետիք Իշխանյան