Դոնեցկում զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 22-ն էլ վիրավորվել են
Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը վերջին շրջանում Դոնեցկի համար դարձել է ամենաողբերգականն ու արյունոտը: Հրետակոծության են ենթարկվել քաղաքի 3 թաղամասեր: Դոնեցկի քաղաքային խորհրդի մամլո ծառայության տվյալներով` հրետանային գնդակոծության արդյունքում զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 22 էլ վիրավորվել են, տուժել են բնակելի շենքեր ու դպրոցներ: Լուրը հայտնում է REGNUM-ը:
«Դոնեցկի շրջանների հրետակոծության հետևանքով անցած օրերին զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 22 մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 28-ի դրությամբ Դոնեցկում շարունակվում է իրավիճակը ծայրահեղ լարված մնալ:
«Տեղի ժամանակով ժամը 8:00-ի դրությամբ գնդակոծության է ենթարկվել Կիևյան շրջանը, խափանվել է ավելի քան 60 տարնսֆորմատորային կայանների, ինչպես նաև կենտրոնական ու հյուսիսային ջրատարների աշխատանքը: Էլեկտրական ցանցի վերանորոգման աշխատանքները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան