Վրացական մի քանի հանրահայտ կոլեկտիվներ հանդես են գալու հայկական բեմերում
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 12-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում հանդես կգան վրացական ժամանակակից մշակութային կյանքն արտացոլող մի քանի հանրահայտ կոլեկտիվներ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Թատերական գործիչների միությունից:
Սեպտեմբերի 26-ին Ազգային Օպերայի և բալետի թատրոնում հանդես կգա Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվ. Ազգային թատրոնի շենքում կներկայացվի Թբիլիսիի Ֆաբրիկա թատրոնի «Մարիա Կալլաս» ներկայացումը /բեմադրիչ Ռ. Ստուրուա/, իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին նույն բեմահարթակում հանդես կգա Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան Ռուսական դրամատիկական թատրոնը «Խոլստոմեր» ներկայացմամբ /բեմադրիչ Ա. Վարսիմաշվիլի/:
Միջոցառումները կանցկացվեն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչն է` Հայաստանի Թատերական գործիչների միությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները