«Գրանթ Թորնթոն». կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ ուղղորդվելը շահութաբեր է
34 երկրների 2,500 գործարարների շրջանում (Միջազգային գործարար զեկույց/IBR) անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական և բնապահպանական խնդիրները հայտնվում են գործարարների ուշադրության կենտրոնում ոչ միայն հանուն բրենդի կառուցման, այլև ֆինանսական շահից ելնելով: Այժմ ավելի մեծ թվով ընկերություններ են պատրաստում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հաշվետվություններ, և գործարարների մեծամասնությունը կարծում է, դրանք պետք է ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների հետ համատեղ:
IBR-ը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում ԿՍՊ խնդիրներին կարևորություն տալու հիմնական շարժառիթը ծախսերի կառավարումն է: Այսպես են կարծում հարցվածների երկու երրորդը (67%), որը ավելի բարձր ցուցանիշ է 2011թ. 56%-ից: Շարժառիթների ցանկում հաջորդում են՝ սպառողների շրջանում պահանջարկի պահպանումը (64%) և ԿՍՊ գաղափարի նկատմամբ ունեցավ հավատը (62%):
Գրանթ Թորնթոնի հարկային խորհրդատվության ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը մեկնաբանում է. «Մեր հետազոտությունը փաստում է, որ ԿՍՊ-ն և գործարարների հեռահար նպատակները հետզհետե ավելի փոխկապակցված են դառնում: Հետազոտության արդյունքները վկայում են, որ սոցիալական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ ակտիվ մոտեցում ցուցաբերելը շահութաբեր է գործարարների համար. օրինակ բարեգործության արդյունքում նրանց տրվում են հարկային արտոնություններ, կամ էներգախնայողության կիրառման արդյունքում կրճատվում են էլեկտրաէներգիայի ծախսերը:
Սոցիալական և բնապահպանական սկզբունքների պահպանումը կարող է նաև հաճախորդների վստահության ձեռքբերման գրավական լինել, ինչպես նաև խթան հանդիսանալ ընկերության հեղինակության բարձրացման համար: Վերջիններիս նշանակությունն ավելի է մեծացել սոցիալական ցանցերի ի հայտ գալով: Մենք այսօր ապրում ենք թվայնացված աշխարհում, որտեղ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հաճախորդի արձագանքը իրեն սպասեցնել չի տալիս: Այդ իսկ պատճառով գործարարները պետք է գտնեն իրենց նպատակների իրագործման ճիշտ ուղին: Այն ընկերությունները, որոնք աշխատում են վնաս հասցնելով տեղի բնակչությանը կամ շրջակա միջավայրին, շատ արագ կարող են կորցնել պահանջարկը իրենց ապրանքների և ծառայությունների նկատմամբ»:
Գործարարների 68%-ը, որպես վերջին 12 ամիսներին կատարված համար մեկ ԿՍՊ միջոցառում, մտաբերել է համայնքների կարիքների համար կատարած նվիրատվությունները և բարեգործությունները: Հարցվածների 65%-ը նշել է նաև, որ ԿՍՊ միջոցառումների շնորհիվ իրենց ընկերությունները բարձրացրել են էներգիայի սպառման կամ թափոնների ոչնչացման արդյունավետությունը:
ԿՍՊ հաշվետվություններ ներկայացնող ընկերությունների թիվն ավելանում է.
Ըստ Գրանթ Թորնթոնի հետազոտության` ներկայումս ամբողջ աշխարհում ընկերությունների միայն մեկ երրորդն է (31%) ԿՍՊ գործունեության վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնում՝ ֆինանսական հաշվետվությունների հետ միացյալ կամ առանձին: Սակայն գործարարների ևս 26% նախատեսում է ԿՍՊ հաշվետվություններ ներկայացնել առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, հարցվածների 57%-ը գտնում է, որ ԿՍՊ գործունեության հաշվետվությունը պետք է ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների հետ համատեղ:
«Միասնական հաշվետվությունների ներկայացումը կարող է մեծ խթան հանդիսանալ՝ գործարարներին խրախուսելով ներկայացնել իրենց գործունեությունը ոչ միայն ֆինանսական, այլև հասարակական, բնապահպանական և տնտեսական համատեքստում: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն կատարել ընկերության գործառնական մոդելի համակողմանի գնահատում, այլև ներդրողներին և այլ շահագրգիռ անձանց թույլ է տալիս ավելի հիմնավորված որոշումներ կայացնել»,- հավելել է Ֆրանչեսկա Լագերբերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները