Թուրքագետն Էրդողանի երդմնակալությանը՝ ՀՀ ԱԳՆ մասնակցության մասին
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանը ԱԳՆ մակարդակով չպետք է մասնակցեր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ նման միջոցառումների մասնակիցները սովորաբար հանդիպելոու և զրուցելու հնարավորություն են ունենում, իսկ եթե Հայաստանն ավելի ցածր մակարդակով պատվիրակություն ուղարկեր, այն կմեկուսանար:
Թուրքագետը նաև նշեց, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելու համար ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրում: Ըստ Չաքրյանի, եթե ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը չգնար Թուրքիա, այդ համատեքստում կարող էր բացասական ազդեցություն թողնել:
Նախորդող՝
Հայ-թուրքական հարաբերությունների փոփոխության որևէ ակնկալիք պետք չէ ունենալ. Մարկարով
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը