ԱՀԿ-ն էլեկտրոնային ծխախոտի դեմ պայքար է սկսել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել խստացնել էլեկտրոնային ծխախոտների օգտագործման հսկողությունը: Փորձագետները ցանկանում են արգելել դրա օգտագործումը հասարակական վայրերւոմ, ինչպես նաև երեխաներին վաճառքը: Բացի այդ, արտադրողները պետք է դադարեցնեն հայտարարել, որ այն օգնում է ծխախոտից կախվածության հարցում, քանի որ ապացուցված չէ:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, նախատեսվում է սահմանափակել նաև ավտոմատ սարքավորումների կողմից ծխախոտի վաճառքը, ինչպես նաև գովազդը:
Փորաձագետների խոսքով, էլեկտրոնային ծխախոտները կարող են օդում ավելացնել թունավոր նյութերի քանակությունը: Դրանք վտանգավոր են երեխաների ու անչափահասների համար, իսկ հղի կանանց արգելվում է դրանք օգտագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան