Նմանատիպ բանաձևերով ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը. Շավարշ Քոչարյանը` Կալիֆորնիայի սենատի որոշման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին որոշումը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Չափազանց կարևոր է այդ որոշումը, քանի որ ամեն անգամ նմանատիպ բանաձևերով ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը»,- ընդգծեց փոխնախարարը:
Հիշեցնենք , որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Կալիֆորնիայի սենատը նաև որոշել է բանաձը ներկայացնել ԱՄՆ կոնգրեսին և նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Բանաձևը սենատին ներկայացրել էր սենատոր Քևին դե-Լեոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան