Տիգրան Պետրոսյանը Կուզուբովի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում ավարտված խոշոր օփենում, որի 70 մասնակիցներից 35-ը գրոսմայստերներ էին, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 1-2-րդ տեղերը գրոսմայստեր Յուրի Կուզուբովի (Ուկրաինա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` ավելացնելով, որ Պետրոսյանն իր անհատական վարկանիշը բարձրացրել է 10 կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները