Ընդդիմադիրները բոյկոտել են Էրդողանի երդման արարողությունը
Քիչ առաջ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նիստերի դահլիճում տեղի ունեցավ Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունը: Հայտնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը:
Մինչ Էրդողանի դահլիճ մտնելը ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության(ԺՀկ) անդամ պատգամավորները ցուցադրաբար լքել են դահլիճը` չցանկանալով մասնակցելու արարողությանը:
Արարողությանը ներկա է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստանալով քվեների 51.8 %-ը, ընտրվել է Թուրքիայի Հանրապետության 12-րդ նախագահ: