ԵՊՀ-ն ունի 3224 առաջին կուրսեցի
Երևանի պետական համալսարանն այս տարի ունեցել է 3720 դիմորդ, որից 3224-ն են դարձել Մայր բուհի ուսանող: Այս մասին տեղեկացնում է համալսարանի մամուլի ծառայությունը:
ԵՊՀ ընդունված ուսանողներից 408-ն ուսում կստանա պետպատվերի շրջանակներում, իսկ 2816-ը՝ վճարովի համակարգում:
Հուլիսի 15-20-Ն անցկացվել է թափուր տեղերի համար մրցույթը, որը դրական միավորներով դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տալիս ընտրելու այլ մասնագիտություններ: Այս տարի ԵՊՀ-ն ունեցել է 461թափուր տեղեր, որոնց համար դիմել է70 հոգի:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի խոսքով, անցած տարվա համեմատ` ընդհանուր դիմորդների թիվը նվազել է շուրջ 2000-ով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ:
Այս տարի մրցակցությունը բարձր էր հատկապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թևում, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Տեղերը թափուր են մնացել հիմնականում Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության, Աստվածաբանության ֆակուլտետներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա