Արոնյանը բարձրացավ 2-րդ հորիզոնական
Սենթ Լուիսում անցկացվող շախմատային մրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտության մատնեց Վեսելին Տոպալովին և 1,5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Առաջատարը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնած Ֆաբիանո Կարուանան է, ով հաշվետու տուրում առավելության է հասել Վաշիե-Լագրավի նկատմամբ: Նակամուրա-Կառլսեն պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով` Նակամուրան ու Կառլսենը 1-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Վաշիե-Լագրավը վաստակել է 0,5 միավոր, իսկ Տոպալովը դեռ միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Վաշիե-Լագրավն է: Կառլսենը կխաղա Կարուանայի, Տոպալովը` Նակամուրայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները