Երեխաներին հետ բերելու համար վերաքննիչ բողոք ներկայացրած մայրը հաշտության կողմնակից չէ
Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Հասմիկ Մանուկյանը, որին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը զրկել էր երկու երեխաներին պահելու, խնամելու իրավունքից, բացարձակապաես հաշտության կողմանակից չէ, թեև ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն այդ ուղղությամբ մտածելու ժամանակ է տվել:
Ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր այս պատմությանը. 30-ամյա կինը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ Կարեն Մանուկյանի հետ ամուսնացել է, երբ 18 տարեկան էր: Պատմում է` ամուսնական կյանքը հարթ չի եղել, ամուսինը ծեծել է, իսկ սկեսուրն էլ անընդհատ պահանջել աշխատել, «տունը փող բերել»:Երկար տարիներ ամուսնու ու նրա ընտանիքի հետ ապրելուց հետո նրանցից հեռացել է մեկ տարի առաջ. ասում է` «Հանեցին, տնից դուրս վռնդեցին»: Երկու երեխաները երբեմնի ամուսինների միջև դարձել են կռվախնձոր: Կարեն Մանուկյանը դիմել է դատարան, և Արարատի ու Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ որոշել է երեխաներին` 8-ամյա Անդրանիկին ու 11-ամյա Անգինին հանձնել հոր խնամակալությանը:
Նախօրեին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում կայացել է այս գործով հերթական նիստը: Դատարանը հորդորել է նախկին ամուսիններին հաշտության գալ, այդ իսկ պատճառով մինչև սեպտեմբերի 18-ը նրանց մտածելու ժամանակ է տվել:
«Իմ քույրը հաշտության կողմնակից չէ: Բացառվում է, հաշտեցում չի կարող լինի: Հասմիկի նախկին ամուսինն այնպիսի բաներ է արել, որ հնարավոր չէ նրա հետ հաշտվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկի եղբայրը:
Նախորդող հրապարակում՝
Մայրը չի հանձնվում և վերաքննիչ բողոք է ներկայացրել երեխաներին հետ բերելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները