ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուտակայինի հարցով կրկին կդիմեն ՍԴ. «Հրապարակ»
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով ՍԴ դիմելու հարցում, ինչպես հայտնի է, քառյակը կիսվել է: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են կրկին ՍԴ դիմել, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նպատակահարմար չեն համարում` վկայակոչելով նախկին փորձը:
«Հրապարակ»-ի հարցին՝ տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստ չեն իշխանափոխության և ուզում են սեպտեմբերի 30-ի ժամկետն ավելի ձգել ու պայքարը տեղափոխել ՍԴ, այդպե՞ս է. «Ոչ, կարծում եմ ոչ»,-ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այդ ժամկետը ՍԴ դիմելու հետ գործ չունի, քառյակը ժամկետ է սահմանել և տեր է այդ ժամկետին, և երկրորդ` կգա սեպտեմբերի վերջ, քառյակն անալիզներ կանի ու կասի, թե ինչ է դրան հետևելու»,-հավելել է նա: