ԿԽՄԿ-ն հաստատեց Հակոբ Ինջիղուլյանին 3-րդ երկրի հանձնելու մասին տեղեկությունը
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ Ադրբեջանը լքելու և երրորդ երկիր տեղափոխվելու փաստը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը:
«Օգոստոսի 26-ին Կարմիր խաչը տեղեկություն է ստացել, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նշված տեղեկատվությունը փոխանցվել է երևանյան պատվիրակությանը, որոնք էլ իրենց հերթին հայտնել են ՀՀ իշխանություններին ու Ինջիղուլյանի հարազատներին»,-ասաց պատվիրակը:
Panorama.am-հարցին, թե որ երկիր է տեղափոխվել հայ ռազմագերին Վալերի Յարմակը նշեց, որ նման տեղեկություն իրենք չունեն:
Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:
Նախորդող հրապարակում՝
Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր