Աղքատությունը չի կարող դիտարկվել որպես հղիության ընդհատման սոցիալական ցուցում. Կարինե Սարիբեկյան
Հղիության արհեստական ընդհատումը օրենսդրորեն թույլատրվում է մինչև 12 շաբաթական լինելը, դրանից ավել թույլատրվում է միայն կամ սոցիալական, կամ առողջական ցուցումներից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
«Աղքատությունը չի կարող դիտարկվել որպես հղիության ընդհատման սոցիալական ցուցում: Սոցիալականի մեջ են մտնում անազատության մեջ գտնվող, բռնաբարությունից հղիացած կանայք: Իսկ առողջականի դեպքում՝ երբ կա վտանգ կնոջ կամ պտղի առողջությանը»,-նշեց մասնագետն՝ ավելացնելով, որ այս երկու ցուցումների դեպքում էլ ընդհատումը թույլատրվում է մինչև 22 ամսականը:
Հանդիպմանը ներկա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ հայտարարեց, որ 1993թ.ից հետո Հայաստանում ծնված տղաների թիվը 50.000-ով ավելի շատ է, քան աղջիկ երեխաներինը, ինչն էլ վկայում է, որ արհեստական ընդատումների մեծ մասը պայմանավորված է սեռով:
«Ծուխը չմարելու ֆենոմենն է իշխում շատ ընտանիքներում, որով էլ պայմանավորված ցանկանում են ունենալ տղա երեխա»,-ընդգծեց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը:
Անդրադառնալով «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբին՝ նախաձեռնող Արամազդ Ղալամքարյանը վստահեցրեց, որ մտածելակերպը փոխելու գործիքներից մեկն էլ անկեղծ խոսքն է, որն էլ այս դեպքում արտահայտվեց ֆլեշմոբի տեսքով:
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում հղիության սեռով պայմանավորված ընդհատումները չեն ընկալվում որպես խնդիր, բայց նման ֆլեշմոբերը փոխում են մարդկանց գիտակցությունը. «Այս մտածելակերպի փոփոխությունը դժվար կլինի փոխել կարճ ժամանակում: Կան երկրներ, որտեղ դրան հասել են կրոնական և կուսակցական ոլորտից, մեզ մոտ այն նոր սկսում է ֆեյսբուքից դուրս գալ: Ներկայումս գտնվում է էմոցինալ հարթության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա