Ս. Սարգսյան. Որևէ ժողովուրդ չի կարող ունենալ ապագա առանց ժամանակակից կրթական համակարգի
Ցանկացած պետական պաշտոնյա, ղեկավար իր առաջնահերթ խնդիրը պետք է համարի դպրոցի, ընդհանրապես կրթական համակարգի զարգացումը: Այսօր նախագահական նստավայրում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունենք դպրոցների զարգաման հետ կապված:
Նախագահն ասաց, որ ծրագրերը շատ են, բայց ցանկանում է, որ դպրոցը, ընդհանրապես մեր կրթական համակարգը համապատասխանի միջազգային չափանիշներին. «Որևէ ժողովուրդ չի կարող ունենալ ապագա առանց ժամանակակից կրթական համակարգի»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ շարունակ պետք է կատարելագործել կրթական համակարգը, միաժամանակ հույս հայտնեց, որ բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտները, միջազգային օլիմպիադաների հաղթողները չեն հրաժարվի նաև ընտրել ուսուցչի, դասախոսի մասնագիտությունը:
«Ձեր օգնությամբ, հասարակության լավագույն մասի օգնությամբ մենք պետք է կրթական համակարգը ոչ թե կատարելագործենք, որովհետև ամեն տարի այդ գործընթացը տեղի է ունենում, այլ պետք է հասնել միջազգային չափանիշների»,- ասաց երկրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան