Սաֆարյան. ԼՂՀ անկախության ճանաչումը պատժիչ քայլ է Ադրբեջանի նկատմամբ (Տեսանյութը՝ քիչ անց)
Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները գնալով ավելի լարված են դառնում, նրանց միջև խնդիրներն ավելանում են: Այս պայմաններում շատ կարևոր էր Կալիֆոռնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Միջազգայինև անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նա կարևորում է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը ամերիկյան ևս մեկ նահանգի կողմից տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից ռազմական արկախածնդրության սանձազերծումից հետո:
«Սա կարելի է համարել որոշակի նախազգուշական պատժիչ քայլ Ադրբեջանի հանդեպ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝
Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան