Սյունիքում ականազերծում են տարածքները
Սյունիքում մեկնարկել են ականազերծման աշխատանքները: Մարզպետարանից Panorama.am-ը տեղեկացավ, որ խնդրի լուծմանը հետամուտ է ՀՀ ՊՆ, որը նախաձեռնել է ականազերծման աշխատանքներ: Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարով:
Սյունիքի մարզը արցախյան գոյամարտի ժամանակ ամենաշատ տուժեց, ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև հետպատերազմական տարիներին: Պատերազմից հետո շփման գծի ողջ երկանքով ի հայտ եկան ականապատված տարածքներ, որոնք համայնքները չեն կարողանում տնօրինել: Ականապատված տարածքներում սահմանային համայնքները ունեցել են մարդկային ու նյութական մեծ կորուստներ:
Երեկ հերթական ականազերծված տարածքը Շուռնուխ վարչական տարածքում հանձնվել է Սյունիքի մարզային իշխանությանը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքներում ընդգրկված բոլոր աշխատակիցներին և հույս հայտնել, որ աշխատանքները շարունակական կլինեն մինչև այն պահը, երբ Սյունիքում ականապատված տարածք չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան