Արաբագետի կարծիքն՝ իսրայելապաղեստինյան վերջին դիմակայության վերաբերյալ

«Գազայի հատվածում գրանցված իսրայելապաղեստինյան հերթական և ամենաերկարատև ռազմական դիմակայության ավարտը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ շուրջ 7 տասնամյակ շարունակվող այս ժողովուրդների հակամարտության հանգուցալուծման հարցում: Միևնույն ժամանակ, կողմերից որևէ մեկի արձանագրած լիակատար հաջողությունների մասին միանշանակ պնդել ևս չի կարելի. երկուստեք գրանցվեցին ավելի քան 2 հազար մարդկային և մի քանի մլրդ դոլարի հասնող նյութական կորուստներ: Հակամարտ կողմերը հետապնդում էին տարբեր նպատակներ՝ թե՛ սեփական հասարակություններին հրամցնելու, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, իսկ տևական ջանքերի արդյունքում ի վերջո հիմնականում ամերիկաեգիպտական միջնորդությամբ ձեռք բերված զինադադարից հետո կողմերն ունեն նույնքան տարաբնույթ խնդիրներ, որոնց հաղթահարումից հետո դարձյալ կսկսեն մտածել արդեն նոր դիմակայության նախապատրաստման մասին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Գազայի հատվածում շուրջ 50 օր տևած իսրայելապաղեստինյան ռազմական գործողությունները, նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Փորձագետի կարծիքով՝  դիմակայության տևականության պատճառներն, ըստ էության, պայմանավորված են նաև Մերձավոր Արևելքում վերջին 3 տարիներին ձևավորված իրավիճակով, ուժերի նոր հարաբերակցությամբ, ընթացող զարգացումներով: Բանն այն է, որ տարածաշրջանում վերջին տարիներին ակնհայտորեն աճած իսլամական արմատական հոսանքների, մասնավորապես՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության, նրան հարող ուժերի դերակատարությանը, կառույցի հետ սերտ կապեր ունեցող «Համասի» և նրանց արտաքին հովանավորների դիրքերի թուլացմանն էին ձգտում Իսրայելից բացի, նաև արաբական մի շարք պետություններ, և որ ամենակարևորն է՝ հակամարտ կողմերի միջև ավանդաբար միջնորդություն իրականացնող Եգիպտոսը՝ խուսափելով ընդառաջել պաղեստինյան կառույցի որևէ ռազմավարական ձգտման բավարարմանը. թերևս հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ գրեթե անիրականանալի են թվում «Համասի» հիմնական պահանջները՝ Գազայում նավահանգստի, օդանավակայանի կառուցման և հազարավոր պաղեստինցիների ազատ արձակման վերաբերյալ. իր հերթին, պաշտոնական Թել Ավիվն էլ համառորեն մերժում էր ակնհայտ պրոհամասական Թուրքիայի և Կատարի միջնորդությունները:

«Իսրայելական կողմի ձեռքբերումների հետ կապված՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հռչակված «Անսասան ժայռ» ռազմական գործողության օդային և ցամաքային հատվածների հետապնդած ստրատեգիական նպատակների իրականացման, այն է՝ 32 ստորգետնյա թունելների ոչնչացման և «Համասի» ռազմաքաղաքական ներուժին ահռելի հարված հասցնելու վերաբերյալ հայտարարություններին, այդուհանդերձ, միանշանակ պնդել, որ Թել Ավիվն ամբողջությամբ հաջողել է, ևս սխալ կլինի, քանի որ հրադադարին նախորդած երկու օրերին Հրեական պետության տարածքը հրթիռակոծվում էր նույն ինտենսիվությամբ, որքան դիմակայության ամենաթեժ օրերին, իսկ պաղեստինյան ղեկավարների կոշտ ու սպառնալից հռետորաբանությունը դույզն-ինչ անգամ չի նվազել»,- նշեց Պետրոսյանը:

Ռազամականից բացի, վերջին դիմակայությունը հակամարտ կողմերի իշխող վերնախավերի համար ունեցավ նաև բացասական քաղաքական հետևանքներ: Մասնավորապես, հակամարտության ընթացքում պաղեստինյան կողմի կրած ահռելի կորուստները (որքան էլ «Համասը» և նրան աջակցող ուժերը փորձում են ներկայացնել՝ որպես թշնամու դեմ ձեռք բերված կատարյալ հաղթանակ) հանգեցրին պաղեստինյան իսլամական արմատական կառույցների դիրքերի թուլացմանը, որոշ չափով՝ հեղինակազրկմանը, նաև դրանց հանդեպ ինչպես Գազայի հատվածի բնակչության շրջանում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս վերաբերմունքի փոփոխությանը:

«Պաղեստինցիներին հասցված ահռելի մարդկային և նյութական կորուստերի մեղավորության հարցում «սիոնիստական թշնամու» կողքին քիչ չեն նաև Գազայի հատվածում գործող արմատական կառույցներին անթաքույց կերպով մեղադրողները»,- ասաց Պետրոսյանը:

«Միևնույն ժամանակ, զինադադարի անբարենպաստ պայմանների պատճառով որոշակի տարաձայնություններ են առաջացել «Համասի» պաղեստինյան և Կատարում հաստատված արտաքին թևերի միջև»,-պարզաբանեց արաբագետն, ապա նաև հավելեց, որ արձանագրված արդյունքների հետ կապված՝ էական դժգոհություն կա նաև Իսրայելում՝ ընդդեմ իշխող վերնախավի:

«Մասնավորապես, առավել ծայրահեղ և անզիջում դիրքորոշում ունեցող իսրայելական քաղաքական ուժերը, որոնք պահանջում էին, որքան էլ անհավանական է թվում, ռազմական գործողությունը ձգել մինչև «Համասի» վերջնական ոչնչացումը, Գազայի հատվածի բռնակցմանը կամ գոնե դրանում առավել վերահսկելի՝ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի գլխավորած «Ֆաթհի» իշխանության հաստատմանը, պնդում են, որ Բենյամին Նեթանյահուն տապալել է ռազմական գործողությունը՝ ռազմաքաղաքականից բացի ընդգծելով նաև տնտեսությանը հասցված վնասների, դրանց համատեքստում հատկապես տուրիզմի կրած կորուստները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}