Արոնյանն առաջատարից հետ է մնում 1,5 միավորով
Սենթ Լուիսում ընթացող շախմատային մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը զիջեց Վաշիե-Լագրավին: Վեսելին Տոպալովը պարտության մատնեց Հիկարու Նակամուրային, իսկ առաջատարը` Ֆաբիանո Կարուանան, առավելության հասավ Մագնուս Կառլսենի նկատմամբ: Կարուանան զարմանալի արդյունավետություն է ցուցադրում. սա նրա երրորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչի շնորհիվ 3 միավորով ամրացել է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում` 1,5 միավորով առաջ անցնելով Արոնյանից ու Վաշիե Լագրավից, ովքեր բաժանում են 2-3-րդ տեղերը: Կառլսենը, Նակամուրան ու Տոպալովն իրենց ակտիվում 1-ական միավոր ունեն:
4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կարուանան է: Կառլսենը կխաղա Տոպալովի, Վաշիե-Լագրավը` Նակամուրայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները