Վերին Լարսի երթևեկությունը, հնարավոր է, օգոստոսի 31-ին վերականգնվի. «ՀԺ»
Կապի ու տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ օգոստոսի 20-ին Վերին Լարսում տեղի ունեցած փլուզմանը հետևած շինարարական աշխատանքներում դրական միտում է նկատվում:
«Նորություն կա: Վրացական կողմը մեզ փոխանցել է, որ հողային աշխատանքները ավարտվել են, մնացել են ամրացման աշխատանքները: Հույս ունենք, որ օգոստոսի 31-ին վերջնական դրական լուրեր կունենանք, ու ինչպես ասում է վրացական կողմը, այդ օրը հնարավոր է երթևեկությունը վերականգնվի»,-նշել է փոխնախարարը: