Ոչ մի դպրոց չի փակվելու. Նարինե Հովհաննիսյան
Շուրջ 40 հազար առաջին դասարանցի ենք կանխատեսել, բայց մինչև սեպտեմբերի 15-ը, հնարավոր է այդ թիվն ավելանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով դպրոցների փակմանն ու միավորմանը նա հայտնեց. «Ոչ մի դպրոց չի փակվելու և ոչ էլ նախատեսված է դպրոցների միավորում: Բայց հնարավոր է աշակերտների թվի քիչ լինելու պատճառով դասարանների միավորումներ լինեն»:
Նա նաև ավելացրեց, եթե որոշ դպրոցներում առաջին և երկրորդ դասարանցիների դասերը միասին անցկացվեն, ապա դրա համար կա հատուկ ծրագիր:
Խոսելով դպրոցների ջեռուցման խնդրից՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը շեշտեց, որ հանրապետության բոլոր դպրոցները ջեռուցվում են:
«Սահմանամերձ գյուղերում էլ ջեռուցվում են բոլոր դպրոցները, թեև ոչ կաթսայատնով, այլ՝ վառելանյութով, բայց ամեն դեպքում ջեռուցում կա»,-ասաց Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա