Ալմաստ Մուրադյան. Եհովայի վկաներ կազմակերպությունը կրոնի վրա հիմնված լավ բիզնես մոդել է
Եհովայի վկաները շատ երկրներում որպես տոտալիտար աղանդ են գրանցված, սակայն մեզ մոտ այդ բնորոշումը չունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը և հավելեց, որ Երևանի կենտրոնում ու տարբեր շրջաններում այդ կազմակմերպության անդամներն իրենց գրականությունը ներկայացնող ստենդներ են տեղադրում, ինչն անօրինական է:
«Ըստ օրենքի, իրենք գործունեություն կարող են իրականացնել միայն իրենց համար առանձնացված տարածքում, իսկ փողոցում նրանց գործունեությունը հանրային քարոզչություն և հոգևորսություն է: Մեր պահանջն է՝ որ իրենց գրականության ստենդները հավաքեն փողոցներից, քանի որ այդ գրականությունը լուրջ վտանգներ, ինչպես նաև հակաքաղաքական, հակաօրինական և ապազգային կոչեր է պարունակում»,- ասաց նա:
Ալմաստ Մուրադյանը թվարկեց մի քանի կոչեր, որոնք վտանագավոր են. «Եհովայի վակների գրականության մեջ մերժվում է արյան փոխներարկումը, որը կարող է մարդու կյանք փրկել, մերժվում է ազգային հիմնը, դրոշը, կոչեր են արվում չհարգել դրանք»:
Panorama.am-ի հարցին՝ ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր պայքարել այդ գրականության տարածման դեմ, Ալմաստ Մուրադյանը պատասխանեց. «Հիմնական պատճառը թե քաղաքապետարանի, թե ոստիկանության ոչ միասնական գործունեությունն է: Իրենք պիտի այդ գրականությունը բաժանելու դեմ որոշում կայացնեն և իրազեկեն: Պետք է միասնական մեխանիզմ մշակել, նվազագույնը, որ հիմա կարող ենք անել, կարգապահական տույժի ենթարկելն է նրանց»:
Բանախոսը զարմանք հայտնեց, որ որևէ մեկը կարող է համարել, թե Եհովայի վկաները մեզ համար սպառնալիք չեն. «Հայտնի է, որ իրենք հրաժարվում են զենք վերցնել ու ծառայել, մինչդեռ մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում: Այս երկուսը միայն բավարար են, որ նրանց գործունեությունը համարվի ազգային անվտանգությանը սպառնալիք: Մենք աճեցնում ենք մի սերունդ, որը միայն օգտվում է երկրից և չունի պարտականություններ այն երկրի առաջ, որտեղ գոյատևում է»:
Նա հավելեց, որ Եհովայի վկաներ կազմակերպությունը կրոնի, գաղափարախոսության վրա հիմնված լավ բիզնես մոդել է:
«Նրանք գրականություն են արտադրում և տարածում են: Յուրաքանչյուր անդամ պարտավոր է ձեռք բերել որոշակի քանակությամբ գրականություն և տարածել դա: Իրենք ամեն անգամ այդ գրականությունը լավ տարածելու մեխանիզմներ են մշակում»,- մանրամասնեց նա:
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը հայտնեց, որ իրենք դիմել են տարբեր մարմիններին, որպեսզի այդ կրոնական կազմակերպությոըւնը փակեն. «Դրանք ազգային անվտանգությանը սպառնացող գործունեություն են իրականացնում: Եթե Ֆրանսիան փակել է այդ կազմակերպությունը, նույնը կարող է Հայաստանն անել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները