Իրանցի պաշտոնյա. Արաքս գետի ջրամբարում ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 45 տոկոսով նվազել է
«Արաքս գետի ջրամբարում ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 45 տոկոսով նվազել է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Արդաբիլի նահանգապետարանի ջրամատակարարման հարցերով կազմակերպության ղեկավար Դավուդ Նաջաֆիանը:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով ջրի սակավությանը, նշել է որ այս տարի Արաքս գետի ջրի մակարդակի նվազման պատճառը քիչ տեղումներն է:
Նաջաֆիանի խոսքով՝ առաջիկա յոթ օրերի ընթացքում անձրևների բացակայության պայմաններում ջրի մակարդակը զգալիորեն կնվազի:
Արաքս գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 933 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Այն սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից, հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում է Կասպից ծովը։ Արաքսը հոսում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան