Երևանում Carrefour-ի բացումը հետաձգվում է. «ՀԺ»
Ֆրանսիական աշխարհահռչակ Carrefour հիպերմարկետի բացումը Երևանում հերթական անգամ հետաձգվում է։ Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ը տեղեկացել է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, որի առաջին հարկում Carrefour-ին 6600քմ մակերեսով տարածք է տրամադրվել։
Ինչպես թերթին հայտնել են «Երևան մոլի» ադմինիստրացիայից, հիպերմարկետի բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է մինչև նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր։ Carrefour-ի տարածքում շինարարություն իրականացնող բանվորներից մեկն էլ ասել է, որ հիպերմարկետի բացման առավելագույն ժամկետը եկող տարվա հունվար ամիսն է։