Գիտնականներ. Զայրացած դեմքն օգնում է բանակցությունների ժամանակ
Զայրացած պահին դեմքի արտահայտությունը նույն է բոլոր ազգերի, անգամ ի ծնե կույր մարդկանց մոտ՝ կիտած հոնքեր, լայնացած պռունգեր, սեղմած շուրթեր: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեմքի նման արտահայտությունն օգնում է հակամարտությունը լուծել ի շահ իրենց: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Ինչքան ավելի շատ վնաս մարդը կարող է պատճառել ուրիշներին, այնքան ավելի ուժ ունի: Նման դեմքն օգնում է մարդուն բանակցությունների ժամանակ: Գիտնականները պարզել են, որ ուժեղ տղամարդիկ ավելի հեշտ են զայրանում, հաճախ էլ անարդար են վարվում ուրիշների հետ:
Այս նկատի ունենալով, գիտնականները եկել են եզրակացության՝ բարկացած մարդն ուժեղ է երևում: