Ռուսական լրատվամիջոցի անդրադարձը Լեռնային Ղարաբաղը անկախության հռչակման 23-ամյակին
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի անկախության տոնին: Պարբերականը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պատվին նախատեսված միջոցառումներն անցկացվելու են մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում:
«Լեռնային Ղարաբաղում անցկացվելու են տոնական միջոցառումներ` նվիրված ինքնահռչակ հանրապետության անկախության 23-ամյակին:
Տոնակատարություններն անցկացվելու են մայրաքաղաք Ստեփանակերտում և չճանաչված հանրապետության շրջկենտրոններում, և մեկնարկելու են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տրվելիք պատարագով:
Օրվա առաջին կեսին Սերժ Սարգսյանի գլխավորած` Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, մտավորականության, պետական ծառայողների, կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցչները, ինչպես նաև արտասահմանյան հյուրերը ծաղկեպսակ կդնեն Ստեփանակերտի հուշահամալիրում: Նախատեսված է ընդունելություն` Սարգսյանի անունից:
Լեռնային Ղարաբաղի անկախությանն են նվիրված լինելու կրթական հաստատություններում ընթացող առաջին դասերը, իսկ դրանց ընթացքում ներկա կլինեն ԼՂՀ նախարարներ, պատգամավորներ, պաշտոնյաներ, սպաներ, ինչպես նաև «Ղարաբաղյան շարժման» ակտիվիստներ: Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանցկացվի տոնական համերգ, որտեղ ելույթ են ունենալու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայտնի երգիչներ և երգչուհիներ, նաև լինելու է հրավառություն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում