ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության ցուցանիշներով առաջատարն է ՀՀ բանկերի շրջանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով հերթական անգամ դարձել է բացարձակ առաջատար Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` ըստ 2014թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման: Այն անցկացվել է Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, հարցմանը մասնակցել է 1,200 մարդ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության բաժինը տեղեկացնումէշ է, որ հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ի վերաբերյալ, որը նկարագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրնդերի հետ միասին:
Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը բացարձակ առաջատար է Երևանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում բրենդի իմացության բոլոր պարամետրերով: Բանկը պահպանում է առաջատարի իր դիրքերը Հայաստանի բանկերի շրջանում, իսկ վերջին տարում տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին հանպատրաստից իմացության ընդհանուր ցուցանիշի աճ ինչպես Երևանում, այնպես էլ շրջանների քաղաքներում: Այսպես, ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում զբաղեցնում է առաջին տեղը հուսալիության ցուցանիշով: Հարցվածների մեծ մասը որպես ամենահուսալի հայաստանյան բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը: Հաջորդ կարևոր գործոնը Marketing Asset Index-ն է, որով բանկը նույնպես առաջատարն է:
Բանկի մասին ընդհանուր կարծիքի ձևավորման գործում առաջնային են հուսալիությունն ու կայունությունը, կարևոր է որակյալ սպասարկումն ու բանկի աշխատակիցների կոմպետենտ լինելը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ գոհունակության ցուցիչը Հայաստանի այլ բանկերի ցուցանիշներից բարձր է:
ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ասել է. «Բրենդի իմացության ոլորտում անցկացված հերթական հետազոտությունը ի հայտ է բերել բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերի պահպանման փաստը ՀՀ բանկերի շրջանում: Մենք շատ ուրախ ենք, որ տարեցտարի մեր բրենդը բարձր են գնահատում բանկային ծառայությունների սպառողները: Առաջատարի դիրքը հետագայում նույնպես պահպանելու համար մենք շարունակում ենք կիրառել արյունավետ լուծումներ մարքետինգի ու PR ոլորտում, ապահովել պրոդուկտային շարքի բազմազանությունը, լավ սպասարկումը»: