Բռնությունն ու դաժանությունը փորձված գործելաոճ են «Իսլամական պետության» համար. փորձագետ

««Իսլամական պետության» նման գործելաոճն, ըստ էության, տեղավորվում է կառույցի որդեգրած գործունեության տրամաբանության մեջ. կազմակերպության կողմից իրականացվող բռնությունները, վայրագությունները նպատակ են հետապնդում` մշտապես գտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և հատկապես գրավիչ գործոն դառնալ ծայրահեղական գաղափարներ դավանող բոլոր մուսուլմանների համար»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով ԻՊ-ի կողմից արդեն երկրորդ ամերիկացի լրագրողի գլխատման մասին տեսանյութի տարածման հանգամանքը,  նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա կարծիքով միամտություն կլինի կարծելը, թե իսլամականները չեն գիտակցում, որ արևմտյան պետություններին, նրանց ղեկավարներին հասցեագրված սպառնալիքներով ուղեկցվող նման գործողությունները և նման տեսանյութերի տարածումը, ընդհանրապես սեփական վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացվող վայրագությունները կունենան տրամագծորեն հակառակ հետևանքներ. կհամախմբվեն կառույցի դեմ հանդես եկող շահագրգիռ ուժերը, կակտիվանան նրա դեմ իրականացվող ռազմական գործողությունները, մինչդեռ, ստեղծված իրավիճակում ԻՊ-ն, ըստ էության, այլընտրանք չունի.«Կազմակերպության կողմից իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսությամբ հիմնավորվող այդօրինակ գործելաոճը կանխամտածված է, փորձված է, այն հստակ ռազմավարություն է, որը դրված է կառույցի գործունեության հիմքում, և, աներկբայորեն, համարվում է նրա արձանագրած հաջողությունների առանցքային գրավականներից մեկը»:

Ըստ փորձագետի՝ անթաքույց և հստակ ուղղորդված դաժանությունը միաժամանակ կրկնակի թիրախավորում ունի՝ նախ՝ սեփական վերահսկողության տարածքներում՝ Սիրիայի և Իրաքի մի շարք շրջանների բնակչության շրջանում ահ ու սարսափի մթնոլորտի տարածումն է, այդ եղանակով նրանց հնազանդեցումը, մյուս կողմից՝ այդ շրջաններում որոշակի մրցակից կազմակերպությունների նկատմամբ առավելությունների արձանագրումն է. «Ինչի ականատեսն էլ լինում ենք, ըստ էության, 2014 թ. ողջ ընթացքում նախ Սիրիայում, ապա՝ նաև Իրաքում. կառույցը կարողացավ ոչ միայն լուրջ ռազմական հաջողություններ գրանցել մրցակիցների ու հակառակորդների նկատմամբ, այլև ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ բազմաթիվ առավել փոքր խմբավորումներ, ցեղային զորամիավորումներ միավորվեն իրեն՝ հավատարմության երդում տալով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին. այս համատեքստում, հատկապես կրոնաքաղաքական տեսանկյունից անգնահատելի կարևորություն ունեցավ հունիսի վերջին կառույցի կողմից խալիֆայության հռչակման հանգամանքը»:

«ԻՊ նման գործելաոճի արտաքին ուղղվածությունը նպատակ է հետապնդում, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, գրավիչ դառնալ ամբողջ մուսուլմանական աշխարհի համար՝ դրանով իսկ ապահովելով սեփական զինված ուժերի անընդհատ համալրումը: Եթե վերոնշյալին հավելենք նաև հմտորեն ծրագրված ռազմական գործողությունները, նախապես ընտրված ռազմավարական և տնտեսական առումով կարևոր թիրախային շրջանների դեմ հարձակումներն, ինչը կառույցին դարձրել է ֆինանսական տեսանկյունից ինքնաբավ, ապա հիմնավորվում է աշխարհի բոլոր ծայրերից նրա շարքերն անընդհատ համալրող իսլամականների ոչ միայն դավանական այլև սոցիալան մոտիվացիան»,- պարզաբանեց Panorama.am-ի զրուցակիցը:

«Իհարկե, վերոնշյալից ելնելով, կարելի է կանխատեսել, որ ԻՊ-ի կողմից նման գործելոճը կշարունակվի նաև հետագայում՝ ներառելով զանգվածային սպանություններ, էթնիկ-դավանական հիմքով զտումներ, հակառակորդ ուժերի ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքացիների ցուցադրական մահապատիժներ, լավ ծրագրված թիրախային ռազմական գործողություններ և այլն, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցները, որոնք կերաշխավորեն կառույցին մշտապես մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և միաժամանակ կապհովեն կառույցի գրավչությունը արմատական իսլամական գաղափարներով տարված երիտասարդության շրջանում ամբողջ աշխարհում: Հետևաբար, ստեղծված իրավիճակում «Իսլամական պետությանը» դիմագրավելու միակ արդյունավետ ճանապարհ կա՝ բացառապես ռազմական եղանակը՝ անհապաղ և համակարգված, վճռական ռազմական գործողությունները՝ մերձավորարևելյան և արտատարածաշրաջանային բոլոր ազդեցիկ ուժերի մասնակցությամբ և, ընդհուպ մինչև կառույցի վերջնական ոչնչացումն, այլապես ԻՊ-ի գործունեությունից բխող սպառնալիքները, հիրավի, կունենան գլոբալ հետևանքներ»,- եզրափակեց Ա.Պետրոսյանը:

Նախորդող`
Ամերիկացի լրագրողի գլխատման նոր տեսանյութը լայն արձագանք է գտել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}