Արթուր Օսիկյանը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ
ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ. Արթուր Օսիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ. «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ. Արթուր Օսիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում