«Հայաստանը դատապարտված է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության հետ»
«Հայաստանն էլ ոչ մի դեպքում չպետք է միանա Մաքսային միությանը, հատկապես այն դեպքում, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը կօգնի միայն Եվրամիությունը, ոչ թե Եվրասիական տնտեսական միությունը և Մաքսային Միությունը:
«Մաքսային միությանը միանալու հայտարարությունից անցել է ուղիղ մեկ տարի, այս ընթացքում լրիվ այլ քաղաքական իրավիճակ է: Հայաստանը կարող է մանևրել ու չմիանալ մի միության, որի նկատմամբ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են են կիրառում»,-ընդգծեց նա:
Արզումանյանի դիտարկմամբ՝ Եվրամիության կողմից առաջարկվող տնտեսական համակարգն ավելի հարմար ու արդիական է.«Հայաստանը դատապարտված է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի և Ճապոնիայի հետ»: