Մարդիկ քնում էին փողոցներում, այգիներում. հայաստանցի եզդիներն այցելել են Թուրքիայի եզդի փախստականներին
«Սինջար» եզդիների ազգային միավորումը և «ՀՀ եզդիների ազգային կոմիտեն» վեց հոգանոց խմբով այցելել են Թուրքիայում գտնվող եզդի փախստականներին:
Հայաստանի Սինջար եզդիների միավորման նախագահ Բորիս Մուրազին Panorama.am-ի զրուցում նշեց, որ նրանք մի քանի օր շարունակ շրջել են Դիարբեքիր, Բաթման, Մեդնին և այլ քաղաքներում տեղակայված փախստականների ճամբարներում, որտեղ ապաստանել է մոտ 22 հազար եզդի:
«Լուրջ խնդիր էր կացարանները, մարդիկ քնում էին փողոցներում, այգիներում: Սննդի խնդիր այս պահի դրությամբ այդքան էլ չկար»,-նշեց Մուրազին:
«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահն ասաց, որ իրենք ցանկացել են եզդիների 150 խումբ բերել Հայաստան, սակայն ՀՀ ԱԳՆ-ից պատասխանել են, որ այս պահին դա հնարավոր չէ. «Ճանապարհի հետ կապված ֆինանսական միջոցները մենք պատրաստ էինք ապահովել, բայց ԱԳՆ-ից ասացին, որ պետք է տեղափոխման համար գրավոր դիմում, որի ընթացակարգը երկար կտևի, ինչը մեր՝ Թուրքիայում գտնվելու ընթացքում անհնար էր կազմակերպել»:
Նա հայտնեց, որ իրենց երկու կազմակերպոււթյունները 11 հազար դոլարի չափով գումարի օգնություն էին տարել եզդիներին, որով էլ 25 ջերմամաեկուսիչ վրան են կարողացել ձեռք բերել 150 ապաստան չունեցողների համար:
Անդրադառնալով այս պահի դրությամբ Իրաքում գտնվող եզդիների իրավիճակին՝ Մուրազին տեղեկացրեց, որ այնտեղ մարտական գործողությունները շարունակվում են. «Մեկ օրվա մեջ 100 եզդի կանայք և աղջիկներ ինքնասպանություն են գործել՝ ահաբեկիչների ձեռքը չընկնելու և իրենց պատիվը փրկելու համար»:
Բորիս Մուրազին վերջում ավելացրեց, որ ցեղասպանություն տեսած Հայաստանը պետք է որքան հնարավոր էր արագ քայլեր ձեռնարկեր՝ փախստականների Հայաստան տեղափոխելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանի օգնությունը` Իրաքի եզդիներինԱ.Թամոյան.
Իրաքում 20 հազար եզդիներ զինվել են և պատրաստ են կռվելու
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում
Ա. Սաղաթելյան. Հայաստանն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին
«Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական իրաքյան եզդիներին օգնելու ՀՀ ԱԳՆ հրահանգները»
Իրաքում եզդիների զանգվածային ոչնչացումը Արևմուտքի երկակի ստանդարտների դրսևորում է. թուրքագետ (տեսանյութ)
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան