Լևոն Հայրապետյանին հիվանդանոցից վերադարձրել են բանտախուց. «Հրապարակ»
Հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին սատարող մարդիկ երկու օր մեծ ոգևորություն էին ապրում` լուր էին ստացել, որ նրան, վերջապես, տեղափոխել են հիվանդանոց, և նա ստացիոնար բուժում է ստանում այնտեղ:
Սակայն «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբից երեկ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Մոսկվայում ձերբակալված հայ բարերարին հիվանդանոցից արդեն հետ են տարել բանտախուց:
«Լ. Հայրապետյանին ընդամենը մեկ օրով էին տարել հիվանդանոց:…Պարոն Հայրապետյանն այժմ գտնվում է նույն բանտախցում, նույն վատ պայմաններում»,-ասել է Արմինե Սիմոնյանը: