Քաղաքագետ. Հայկական կողմը պետք է իր օգտին օգտագործի ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման որոշումները
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 8-10-ը նախատեսված հանդիպումն էր օգոստոսյան դեպքերի պատճառը: Ադրբեջանը փորձեց հաղթական տեսքով գալ այդ հանդիպմանը, ներկայացնել իր պահանջները, սակայն չստացվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նաև ասաց, որ իր ունեցած տվյալներով, օգոստոսի 4-ին ԱՄՆ դեպարտամենտում քննարկվել է Արցախի ճանաչման հարցը. «Ըստ երևույթին ընտրվել է կիսատ որոշում՝ Կալիֆորնիա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչում»:
Այդ նահանգի կողմից Արցախի ճանաչումը Լ. Մելիք-Շահնազարյանը որակեց աննախադեպ երևույթ. «Այս որոշումը լուրջ կլինի այն դեպքում, եթե քաղաքական և տնտեսական հետևանքներ ունենա: Արտաքին դիվանագիտությունը, ֆիննախարարությունը պետք է լցնեն այդ որոշումը լիարժեք քայլերով: Արցախն իրավունք ունի իր պաշտոնական ներկայացուցչությունը բացել Կալիֆորնիայում և հակառակը, ապրանքներ արտահանել Կալիֆորնիա»:
Քաղաքագետը նաև հավելեց, որ այդ որոշումը իրավական, տնտեսական հետևանք կունենք, եթե նման քայլեր ձեռնարկվեն, չպետք է սառեցված մնա: Նա հիշեցրեց, որ արդեն ԱՄՆ չորս նահանգ ընդունել է Արցախի անկախությունը, սակայն կարծես ընդունումից հետո մոռացվել են:
«Մենք պարտավոր ենք այդ որոշումներն օգտագործել մեր օգտին»,- ընդգծեց Լ. Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ այսօր ԱՄՆ-ին ձեռնտու է, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի, քանի որ այս տարածքից ոչ միայն նավթ ու գազ է արտահանվում, այլ նաև պատրաստվում են տրանզիտային տարածք դարձնել: Ըստ նրա, ի տարբերություն ԱՄՆ-ի, ՌԴ-ին լարվածություն պետք է այս տարածաշրջանում, քանի որ նման դեպքում կկարողանա ճնշում գործադրել երկրների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան