Վերին Լարսում խցանում է
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի աշխատանքի վերականգնումից հետո այստեղ հսկայական խցանում է առաջացել: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ, խցանման մեջ է հայտնվել երեքից հինգ հարյուր մեքենա:
Խնդիրը, ըստ վրացական լրատվամիջոցի, ռուսական կողմին է: Վարորդները նշել են, որ մի քանի րոպեում անցել են վրացական կողմի անցակետով, սակայն ավելի քան վեց ժամ ստիպված են եղել մնալ չեզոք գոտում:
Վարորդները պատմել են, որ Բեսլանի ահաբեկչության տարելիցի առիթով անցկատում և ողջ Հյուսիսային Օսեթիայում իրականացվում է ավտոմեքենաների ուժեղացված հսկողություն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, 19.00-ից մինչև 07.00 ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք, օգոստոսի 20-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով ավելի քան տասն օր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր:
2004 թվականի սեպտեմբերի 1-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքում ահաբեկիչները թիվ 1 դպրոցում գերի են վերցրել բազմաթիվ մարդկանց, ինչի հետևանքով զոհվել է 334 մարդ, որից 186-ը երեխաներ են։ Իրավապահների իրականացրած հատուկ գործողության հետևանքով զոհվել է Դաշնային անվտանգության ծառայության 9 աշխատակից, իսկ ցմահ հաշմանդամ է մնացել126 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում