Կառավարման համակարգի փոփոխությունը կարող է առաջ մղել Հայաստանին. Խ. Մարոզյան
«Սահմանադրությունը մշտապես ենթակա է պարտադիր բարեփոխումների: Առաջին հայացքից թվում է, թե պետությունը նման բարեփոխումներ իրականացնում է նեղ կուսակցական, անձնական նկատառումներով: Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում սահմանադրական բարեփոխումները զուտ հասարակական պահանջ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը:
Ըստ նրա, այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում՝ սոցիալական, իրավական, դատաիրավական, տնտեսական, բարեփոխումների լուրջ կարիք կա:
Բանախոսն օրինակ բերեց, երբ որևէ դատական գործ հասնում է Եվրոպական դատարան ու այնտեղ էլ որոշում են ընդունում, որ դատավարության ընթացքում սխալներ են եղել, դատաիրավական ոլորտի մասնակիցները սկսում են լրջորեն քննարկել այդ հարցը ու պարզվում է, որ մեծ մասամբ մեղավորը Սահմանադրությունն է:
«Դատարաններում տարեց տարի վիճակը վատանում է»,- ընդգծեց Խ. Մարոզյանը:
Ըստ նրա, կան օրենքներ, որոնցում կան հակասահմանադրական կետեր, միջազգային նորմերի խախտումներով է այն կազմվել, իսկ իրավական դաշտի փոփոխություններով հնարավոր է շատ խնդիրներից խուսափել:
Խոսելով երկրի կառավարման համակարգի փոփոխության մասին, որը կարող է տեղի ունենալ սահմանադրական բարեփոխումներից հետո, նա ասաց, որ խորհրդարանական հանրապետության դեպքում հնարավոր է որոշ խնդիրներից, դժվարություններից խուսափել, քանի որ կլինի կոնկրետ պատասխանատու:
«Սա կարող է Հայաստանին առաջ մեղել: Սակայն այն իրավիճակը, որ այսօր ունենք՝ ոչ պրոֆեսիոնալ Ազգային ժողով, որը նույնիսկ ի վիճակի չէ մաքրել օրենսդրությունը, ապահովել զարգացում, նման պարագայում նման փոփոխությունն անիմաստ կլինի»,-ասաց Խ. Մարոզյանը՝ հավելելով, որ կառավարման համակարգի փոփոխության դեպքում պետք է քաղաքական գործիչները դրսևորեն նաև բարձր քաղաքական կամք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում