Մեհդի Փեզեշքի. Իրանի ազարիաբնակ նահանգները՝ Ադրբեջանի և Թուրքիայի պանթյուրքական քաղաքականության թիրախում
«Իրանի իշխանությունների հակազդեցության շնորհիվ պանթուրքիզմի ազդեցությունը չեզոքացվում է»,-այդ մասին նշված է ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Քաղաքական հարցերով իրանցի փորձագետ Մեհդի Փեզեշքին հոդվածում նախ անդրադառնում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների պատմությանը, նշելով, որ Թուրքիան ժամանակին աջակցել է Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցությանը, նախկին նախագահ Էլիչեբեյի՝ նախագահ դառնալու գործին:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին՝ իրանցի փորձագետը նշում է, որ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում մշտապես խրախուսվել են պանթյուրքիզմն ու ազգայնականությունը, օրինակ բերելով Իրաքի մասնատման հարցում Անկարայի վարած ներկայիս քաղաքականությունը:
«Պանթյուրքական քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգում առկա կարևոր հարցերից մեկն է. Իրանի ազարիաբնակ նահանգները ժամանակ առ ժամանակ հայտնվում են պանթյուրքական քաղաքականության թիրախում, սակայն իրանցի ազարիների ուշիմության և Իրանի իշխանությունների հակազդեցության շնորհիվ պանթուրքիզմի ազդեցությունը չեզոքացվում է»,-նշում է Մեհդի Փեզեշքին:
Իրանցի փորձագետի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարված հարաբերությունները նշանակալի ազդեցություն ունեն Բաքվի և Անկարայի ռազմավարական հարաբերությունների ձևավորման վրա:
Հոդվածի հեղինակը, հիշատակելով Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ «Մեկ ազգ, երկու պետություն» տեսությունը, հռետորական հարց է հղում, թե ներկայում այդ գաղափարը դեռևս գործուն ազդեցություն ունի՞ երկկողմ հարաբերություններում:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանին կրկին մասնատման վտանգ է սպառնում. Արևմտյան Ատրպատականը՝ «Անկախ Քուրդիստանի» կազմում